Հոկտեմբերի 6-ին Հայաստանի մարզերի մեծամասնությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի եւս մի քանի աստիճանով:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +11+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+17,

Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +12+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10,

Արցախում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10 (հովիտներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +12+16):