23-ամա Մերի Օոուենին հաջողվել է կենդանի մնալ, երբ նա գրեթե մեկ շաբաթ անցկացրել է Օրեգոն նահանգի լեռնային քարանձավներից մեկում: Միայնակ բարդ արշավի մեկնելով' նա չէր կասկածում, որ իր մագլցումը վեց օր կտեւի: Փրկարարներին հաջողվել է նրան գտնել միայն երկրորդ փորձից, հաղորդում է ABC News-ը:

Մերի Օոուենը ոլորել էր ոտքը Օրեգոնի Մաունթ-Հուդ գագաթի ճանապարհին, որի բարձրությունը մեկ մղոն է: Դեպքը տեղի էր ունեցել, երբ նա գտնվում էր 1463 մետր բարձրության վրա: Աղջիկը սայթաքել, վնասել էր ոտքը եւ հասկացել, որ չի կարող շարունակել մագլցումը: Ձնահյուսի տակ չհայտնվելու համար նա թաքնվել էր քարանձավում, որը գրեթե մեկ շաբաթ օր բանտն էր դարձել:

Մերիին հաջողվել էր կրակ վառել, սակայն մեկ օր անց կրակը մարել էր: Աղջիկը միայնակ էր մնացել մթության մեջ' առանց ոտելիքի եւ բուժօգնության: Ալպինիստուհին սպասել է, թե երբ իրեն կսկսեն փնտրել եւ կամքի ուժի շնորհիվ դիմացել ուղիղ վեց օր: Ջուր նա կարողացել է ստանալ հալված ձյունից: Չորրորդ օրը Օուենը փրկարարական ուղղաթիռ է տեսել, սակայն փրկարարները չեն լսել նրա աղաղակները:

Երբ 6-րդ օրը նրան գտել են, աղջիկն արդեն կյանքի եւ մահվան եզրագծին է եղել: Աղջկա ոտքերը ցրտահարված են եղել, եւ նա գտնվել է կիսագիտակից վիճակում:

Մերի Օոուենին տեղափոխել են Փորթլենդի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ըստ բժիշկների, նա մի քանի օրից կարող է տուն գնալ: