Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: