Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։
Լուսանկարում` Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկն է։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։
Զոհեր ու վիրավորներ չկան։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։