Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին, որը նվերներ է ուղարկել հայ երկրպագուներին:

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմային», Roma Cares-ին իմ երկրին հումանիտար օգնության համար: Ընդմիշտ Ջալոռոսի»,- գրել է Մխիթարյանը: