«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:
Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: