Տելեգրամի «WarGonzo» ալիքը, որի թղթակիցը պատերազմի առաջին իսկ օրերից Արցախում է և լուսաբանում է ռազմական գործողությունները, հրապարակել է հադրութցի Կամոյի լուսանկարը և կից գրառում արել:

«Այնպիսի աշխարհազորայիններ, ինչպիսին հադրութցի Կամո Նաիրան է, պատրաստ են կռիվ տալ սեփական հողի համար մինչև վերջ: Դա կարող ես կարդալ նրանց աչքերում: Իրենց համար մեկ է՝ ով է մյուս կողմում: Լինի թուրքական հատուկջոկատային, թե սիրիացի վարձկան, կամ էլի ինչ-որ մեկը: Նրանք այլ կերպ իրենց ընտրությունը չեն պատկերացնում: Ասում են. «Մենք առհասարակ քրիստոնյա ենք, բայց եթե…»,-գրում է «WarGonzo»-ն: