Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի պահպանումն անհրաժեշտ է մարտական գործողությունները կանխելու համար, Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը։ «Կոչ եմ անում երկու կողմերին պահպանել հրադադարը, որպեսզի չվտանգվի խաղաղ բնակչության կյանքը։ Առանց նախապայմանների բանակցությունները պետք է շտապ սկսվեն»,֊գրել է ԵԽ նախագահը։