Արցախի Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ Արցախի Պաշտպանության բանակը կատարել է համապատասխան զորքերի վերախմբավորումներ:

«Գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը»,- ասաց Հովհաննիսյանը: