Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ վերահսկողության տակ է պահում Արցախյան հակամարտության լուսաբանման համար Բաքու մեկնած «France24» հեռուստաընկերության լրագրող Կատերին Նորիս-Թրենթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողը հայտնել է ուղիղ եթերի ընթացքում:

Կատերին Նորիս-Թրենթը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ վերահսկում է իրենց տեղաշարժը և խախտում լուսաբանելու ազատությունը։ Նա նաև հավելել է, որ իրենց թիմի հետ շրջում է ուղղորդող, ով միջամտում է, երբ նրանք ցանկանում են պարզապես զրուցել քաղաքացիների հետ: