Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ  ևս մարտական գործողություններ են ընթանում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը: