Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգի նահանագապետ Բեհրուզ Նեդայեին հայտնել է, որ երկրի տարածքում անօդաչու սարք է ընկել: Այժմ hետաքննություն է սկսվել՝ պարզելու համար արդյոք դա ադրբեջանական, թե հայկական սարք է, գրում է IRNA գործակալությունը: Նահանգապետը նշել է, որ վնասներ և տուժածներ չկան: