Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները ստուգում են տեղեկատվությունը՝ Հայաստանում ռազմական օբյեկտներից մեկի ոչնչացման մասին, լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։ Նրա խոսքով՝ նրանք մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ: «Արդեն գիտեք, որ նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է», - ասաց Պեսկովը:
Հարցին, թե այս դեպքում կգործե՞ն ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, նա առաջարկեց սպասել ստուգման արդյունքներին: