«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15-16-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Բելառուսում տիրող իրավիճակը, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպը: 

Աղբյուրը նաև նշում է, որ այս բոլոր հարցերը քննարկվել են ԵՄ խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստին, և այդ պատճառով նոր որոշումներ ակնկալել չարժի: ԵՄ ղեկավարները պարզապես կհաստատեն համայնքի երկրների ԱԳ նախարարների եզրակացությունները: