Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, Փարիզում մասնակցել են Արցախի անկախության ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի Facebook-յան էջը։

«Ճանաչե՛ք Արցախը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը Փարիզում մասնակցում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնող և Արցախի ճանաչումն ու ինքնորոշման իրավունքը պահանջող ցույցին»,- նշված է էջում։