Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Բակտանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում անդրադարձել է արցախահայության դեմ ուղղված ադրբեջանա-թուրքական հարձակումներին եւ նշել. «Գիտե՞ք իրավիճակն ինչի է նման. պատկերացրեք` դուք ավագ դպրոցում եք եւ ձեզ անտեղի կռվի մեջ են ներքաշում երկու համադասարանցիներ, այն դեպքում, երբ դուք ոչ մի սխալ բան չեք արել: Միեւնույն ժամանակ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են խաղաղության համար ձեզ երեքին հավասարապես միայն կոչ են անում դադարեցնել կռիվը: Արդա՞ր է արդյոքը. ահա, թե ինչ վերաբերմունք է հիմա ցուցաբերվում Հայաստանին»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ չէր պատկերացնում` 1915-ից հետո եւս մեկ ոճրագործություն կարող էր պատահել. «Ես ատում էի եւ, սովորաբար, հիմար բաներ ասում, երբ շեշտում էին` «1915. այլեւս երբեք»: Մտածում էի` բնականաբար նման բան այլեւս երբեք չի կարող կրկնվել: Բայց ես սխալվում էի, ես շատ էի սխալվում... Այլեւս երբեք»,- նշել է պրոդյուսերը: