Հայկական զինված ուժերը քիչ առաջ Ադրբեջանի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռն է խոցել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանը։

«Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Ասուլիսից 10 րոպե առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել»,–ասաց Մովսեսյանը։