Թուրքական լրատվամիջոցները հայտնում են ևս մեկ օդաչուի՝ 51-ամյա կապիտան օդաչու Էնդեր Թամեր Էրոլի մահվան մասին՝ նշելով, որ օդաչուն «մահացել է կորոնավիրուսից»։ Այսպիսով՝ Թուրքիայում, լրատվամիջոցների հաղորդմամբ, «կորոնավիրուսից մահացել է» 5 օդաչու։ Նշվում է, որ Էրոլը օդաչուական դասընթացներ է անցել՝ որպես ցամաքային զորքերի ենթասպա, և երկար տարիներ ծառայել է ցամաքային ավիացիայում: Նշվում է նաև, որ Թուրքիայի ավիացիոն համայնքում նա այն գլխավոր հերոսներից էր, ովքեր իրենց կատարած տարբեր առաջադրանքներով այն պայքարի առաջնագծում են, որը Թուրքիան այսօր տանում է: