Հայաստանի շինարարների  միությունը հայտնում է , որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ , ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը։
«Այս ծանր օրերին ունեցանք ևս մեկ կորուստ: Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նա հայ ճարտարապետական մտքի հենասյուներից էր, ով հսկայական ներդրում է ունեցել այդ ոլորտում»։
«Ճարտարապետը պատասխանատու է իր յուրաքանչյուր աշխատանքի համար, քանի որ իր նախագծած կառույցով նա հետք է թողնում ժամանակի մեջ: Եթե նա իր աշխատանքով փչացնում է այդ ժամանակահատվածը, ապա դրանով բարդություն է ստեղծում ճարտարապետների գալիք սերնդի համար: Դա ժառանգություն է: Ինչպես ընտանիքում, այնպես էլ ճարտարապետության մեջ, դու փոխանցում է էստաֆետը եկող սերնդին»,-ասել է  Գուրգեն Մուշեղյան։
 

 Վաստակավոր ճարտարապետը համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը , Գյումրիի օդանավակայանը, մարզահամերգային համալիրը ։