Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ, հանդիպել, զրուցել»: — նշել է Հայաստանի վարչապետը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ գնալ Մոսկվա ՝ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման հիման վրա», — ընդգծել է նա:

Իր հերթին, Ալիևը  ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ», -ասել է Ադրբեջանի նախագահը: