Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ուրբաթ օրը, հոկտեմբերի 23-ին, Վաշինգթոնում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք տեղի կունենա երկու երկրների նախարարների երկկողմ հանդիպում:

ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայն, որոնց ծանոթացել է POLITICO-ն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Փոմփեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան: Դրանից հետո տեղի կունենա Փոմփեոյի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: