Սամ ջան, ցավդ տանեե՜մ.... Ինչի սենց կոտրեցիր բոլորիս... Քո համար այլ պլաններ էինք կազմել՝ բարձունքներդ միայն ուսադիրներիդ վրա ավելացող աստղերն էին լինելու... Ասում էի «Պստիկ Կամանդիր ջան», ասում էիր՝ արի տես քանի ենթակա ունի «Պստիկ Կամանդիրը»... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինե Պողոսյանը՝ թշնամու ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Սամվել Մանասերյանի մասին:
 
« -Հարազաաա՞տ...
-Հա Մանասերյան ջան։
-Մի բան ասեմ , սիրտդ պայթի...Д1 5У մոդելի պառաշուտով եմ թռնելու որի մակերեսը կազմում է 82,5 քմ "....
Հայրենասիրության մասին լռում էիր... քո հայրենասիրությունը...
Հայրենիք, կարատե ու "ձուկ բռնել"... տարերքդ էին...
Քո մասին էնքան բան ունեմ պատմելու...բայց հիմա...
Ընտրածդ բարձունքը շատ֊շատ հեռացրեց մեզ Սամ ջան, այ «Պստիկ Կամանդիր ջան»... էս ցավի հետ ինչպես ենք ապրելու...
֊Մանասերյա՞ն
֊Ես եմ.....................
Կսպասեմ, որ նորից ասես "Ես եմ".........»,- գրել է Արմինե Պողոսյանը՝ հավելելով. «Հավերժի ճամփին խիղճն եք մեր՝ պարոնայք ՍՊԱՆԵՐ....»:
 
Նշենք, որ Սամվելը  Կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն էր, միջազգային մրցաշարերի և աշխարհի առաջնության հաղթող, Էջմիածին ակումբի սան: