Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերի մոտ նկատեցի «Զոհվենք հայրենիքի համար» լոզունգը, չէ՛ տղերք, սա լավ կարգախոս չէ, մենք ոչ թե պետք է զոհվենք հայրենիքի համար, այլ հաղթենք ու ապրենք հայրենիքի համար: Կոչ եմ անում բոլորին առաջնորդվել «Հաղթենք ու Ապրենք Հանուն Հայրենիքի» կարգախոսով, քանի որ խոսքը մեծ ուժ ունի և նման կարգախոսները իրականանալու հատկություն ունեն:
Դե ուրեմն, եկեք փոխենք մեր մոտեցումը ու ԱՊՐԵՆՔ հանուն հաղթանակի, այս կռվում թող մեզանից ոչ ոք չպակասի:
Ամուր եղեք տղերք, #Հաղթելուենք»: