Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԺՄ ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին իր՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել է։

Սակայն Վազգեն Մանուկյանի մամուլի խոսնակ Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Վազգեն Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը կեղծ են»,- գրել է նա։
Նշենք, որ ռազմական դրության ժամանակ օրենքով արգելվում են նմանօրինակ հայտարարությունները: