ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչական պալատի անդամ Քարոլին Մալոնին իր թվիթերյան էջի իր գրառման մեջ պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ «Թրամփի ադմինիստրատորը պետք է անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանի վրա նրա հարձակումների պատճառով սպանվել են անմեղ խաղաղ բնակիչներ, և հրադադարի ռեժիմի խախտումը չի կարող անպատասխան մնալ»,-գրել է Քերոլին Մալոնին: