Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն հայտնել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք այս ամենն ավարտենք Կովկասում: Մենք կարող ենք միասին քայլեր ձեռնարկել, խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել' կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ։ Հիմնարար որոշում կայացնելուց հետո միայն «կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել», - ասել է Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մինսկի խումբը «խնդիրը չլուծեց, բայց խաղում էր միայն ժամանակի համար»: Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը պատրաստ է զրուցել Ադրբեջանի նախագահ «եղբայր Իլհամ Ալիևի» հետ: «Եկեք արդեն դա անենք, թող պատվիրակությունները հանդիպեն: Համոզված եմ, որ արդյունքներ կստանանք», - ասել է Էրդողանը'հիշեցնելով, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին հակամարտությունում: