«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու տարբեր հարթակներում հետեւորդներին իրազեկում հակառակորդի գործողությունների մասին։

Աշխարհառչակ երաժիշտը վերահրատարակել է Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատան մասին գրառումը, որին կից գրել է․

«Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ամեն օր նոր մակարդակի են հասնում՝ այս անգամ թիրախավորելով ծննդատունը»։