Գերմանիայում, նոյեմբերի 2-ից մինչև ամսվա վերջ, «սահմանափակ կարանտին» կլինի կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, դաշնային պետությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո ասել է կանցլեր Անգելա Մերկելը: «Նոյեմբերի 2-ից մենք պետք է մեկ անգամ ևս կարանտին սահմանենք ամբողջ հանրապետությունում: Դա կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ», - ասել է նա: Ինչպես բացատրել է Մերկելը, նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի «դեկտեմբերին կարողանա վերակենդանացնել սոցիալական կյանքը»: «Նոյեմբերի կեսերին իշխանությունները կվերլուծեն ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը և, անհրաժեշտության դեպքում, կկարգավորեն դրանք»,-հավելել է Մերկելը: