Փարիզի 15-րդ թաղամասում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փորձել է դանակով հարձակվել նրանց վրա, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, գրում է Reuters֊ը:
«Ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ դանակով զինված տղամարդը թակել է հարևանի դուռը: Կինը վախեցած զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանները շտապ ժամանել են դեպքի վայր, տղամարդուն հանդիպել են տան բակում: Նրա մոտ երկու դանակ է եղել: Նա փորձել է հարձակվել ոստիկանների վրա։ Վերջիններս կանխել են հարձակումն ու նրան տեղափոխել ոստիկանության բաժին», - հայտնել է գործակալության զրուցակիցը: