Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով.

«Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»:

«Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյա