Արցախցի հարյուրավոր կանայք և երեխաներ, կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ են: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Իրինա Սաֆարյանի խոսքերով՝ դեսպանատան առաջ կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց հետ հանդիպման գա հենց ինքը` դեսպանը: Նրանց պահանջները հստակ են. ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային և օր առաջ կանգնեցնել պատերազմը: Ցուցարարները հիմա նստացույցով են արտահայտում իրենց բողոքը: Արցախցիները իրենց ձայնն են հղում ողջ աշխարհին, որ հստակ քայլեր ձեռնարկեն բոլոր երկրները: Սա՝ այս նախաձեռնության ամենաերկար ցույցերից մեկն էր: Դեսպանի հետ հանդիպումը չի կայացել: