Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գործողությունները շարունակվում են նախկինում նշված գյուղերի, ինչպես նաև Մարտունու Ճարտար քաղաքի և Շուշիին հարակից անտառազանգվածի շրջանում»,- նշեց նա։