Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի կենտրոնական կայարանը տարհանվել է «կասկածելի իրավիճակի» պատճառով, գնացքների երթևեկությունն արգելափակված է, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

«Արդյունքում, «Ուտրեխտի կենտրոնական կայարանի գնացքում կասկածելի իրավիճակ է ստեղծվել, երթևեկությունն արգելափակվել է, կայարանը տարհանվել է», - ասվում է Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը որոնում է կասկածյալին, սակայն չի նշում դեպքի հանգամանքները: