Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը «նշված տարածքներից»:
«Որքան շուտ պատերազմն ավարտվի, այնքան լավ։ Կանգ առեք այսօր», - ասել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Խոսելով փոխզիջումների մասին՝ Ալիևը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր տարածքների ամբողջական ազատումը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և դրանց հիմնական սկզբունքների իրագործման»:
«Հիմնական սկզբունքներն ասում են, որ սկզբում պետք է ազատագրել հինգ շրջան, իսկ հետո' երկու: Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան: Հետևաբար, Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը դուրս կբերվեն Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից: Բայց նա նման հայտարարություն չի անում», - ամփոփել է Ալիևը: