ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երկրների ղեկավարները հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, ինչպես նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: