Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի, այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը կարող է համակերպվել որևէ մտքի հետ՝ մեր 150 հազար հայրենակիցը Ղարաբաղում կարող է ենթարկվել վտանգի։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է դրան», - ասաց նա։