ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին այն նահանգներում, որտեղ դեմոկրատ Ջո Բայդենը հավակնում է հաղթանակին:
«Մենք օրինական կարգով կվիճարկենք բոլոր այն վերջին արդյունքները, որտեղ Բայդենը հաղթել է։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ դա ընտրակեղծիք է: Մենք հաղթում ենք», - գրել է Հանրապետական կուսակցության թեկնածուն Twitter-ի իր էջում: