Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում:

«Ընկերությունը հավատարիմ է իր քաղաքականությանը և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք լինել մարդկային կյանքի համար»,- ասված է գրառման մեջ:

Ընկերությունը նշում է, որ իր արտադրանքը նախագծվում և մշակվում է Ֆրանսիայում քաղաքացիական նշանակության ընդհանուր ավիացիայի համար: