Արդյո՞ք պանթուրքիզմի կոալիցիան պատրաստվում է հարձակվել Իրանի կարմիր գծերի վրա. «Բաքվում որոշ աղբյուրներ անուղղակիորեն  ասեկոսեներ են տարածում Հայաստանի հարավային մասը և Իրանի հետ սահմանը գրավելու հնարավորության մասին` Ղարաբաղը և Նախիջևանը միավորելու նպատակով»,- գրում է Military Press ալիքը: Իրանն ավելի վաղ տարբեր քաղաքական խողովակներով նախազգուշացնում էր Բաքվին և Անկարային Սյունիքի վրա հարձակման մասին:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիան իր զորքերի զգալի մասը տեղափոխել է Նախիջեւան:

«Իր հերթին, իրանական զինված ուժերը պատրաստ են պանթուրքիզմի և թաքֆիրական ահաբեկիչների կոալիցիայի չնչին սխալի դեպքում  որոշ կեղծ երկրների հեռացնել քարտեզից»,- գրում է իրանական «Azariha» ալիքը: