Թուրքիայում այրվել է մի ողջ գյուղ՝ Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Որպես հրդեհի պատճառ՝ նշվում է հոսանքի տատանումների հետևանքով առաջացած թույլ միացումը։ Նախնական տվյալներով՝ այրվել է շուրջ տասը բնակելի տուն և մեկ մզկիթ։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։