Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերման երաշխիքներին, գրում է Ռիա Նովոստին: «Եթե անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Արտաքին գործերի նախարարը, հայտարարի, որ Հայաստանը իր զորքերը դուրս կբերի Աղդամից, Քելբաջարից, Լաչինից՝ մնացած երեք շրջաններից, որոնք նրանք պետք է ազատագրեն, մեզ ժամանակացույց տա, մենք անմիջապես կանգ կառնենք: Մենք չենք ուզում շարունակել այս պատերազմը: Մենք ուզում ենք դադարեցնել այն։ Մարդիկ գիտեն, որ ես խոսքի մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ ասում եմ: Եթե այսօր Փաշինյանն ասի դա, ապա ես ձեզ խոսք եմ տալիս, որ մենք անմիջապես կդադարեցնենք պատերազմը»,- հայտարարել է Ալիևը: