ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին մոտ ժամանակներում և կտարածվի նաև միջազգային հարթակներում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվիյ» ռադիոկայանի հետ զրույցում։ «Տեսել եմ, որ համացանցում արդեն տարածվում են տեքստերը։ Դրանք մոտ են իրականությանը, սակայն դրանք լիարժեքորեն ես չեմ կարող հաստատել։ Առաջիկայում բուն հայտարարությունը կտարածվի միջազգային հարթակներում», - ասել է Զախարովան։