Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունն իսկապես մեծ ողբերգություն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ երկրների հանդիպման ժամանակ: «Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ եմ ուզում նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջին շրջանում մեր ձեռնարկած քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», - ասել է Պուտինը: