ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։
Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։
Պատասխանատու ձևով հայտարարում եմ.
1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։
2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։
3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:
4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։
5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:
6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։
Բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Բոլորս դեպի Ազատություն։
Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։
Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։
Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացքներ ունի:
Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:
Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու»: