Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը կհսկի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: «Այսօր առավոտյան ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման համար թուրք-ռուսական համատեղ կենտրոնի վերաբերյալ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիան, «Ռուսաստանի հետ միասին, իր տեղը կզբաղեցնի Ղարաբաղում խաղաղապահների շարքում»: Նա հավելել է, որ Անկարան «ավելի սերտ է համագործակցելու» Բաքվի հետ: