ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի -8 և Մի-24 ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում: Ութ մուղղաթիռ արդեն ժամանել է Երևանի օդանավակայան: «Ուղղաթիռները կօգտագործվեն հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման կանխարգելմանը ուղղված օդային դիտարկումներ իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, նրանք խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու ունեցվածքը կհասցնեն դժվարամատչելի տարածքներ: