ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Մենք կայուն շփման մեջ ենք մեր հայ գործընկերների հետ։ Երեկ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ այսօր առավոտյան ես զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,-ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ համոզված է՝ հայկական կողմը լիարժեքորեն կպահպանի համաձայնագրի դրույթները։