Բաքուն Ռուսաստանից տեղեկատվություն է խնդրել սիրիացի զինյալների մասին, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղի մարտերին, ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
«Վարձկանների վերաբերյալ, խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել։ Ոչ սիրելի Սերգեյ Եվգենիևիչ Նարիշկինը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ոչ էլ սիրելի Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը, խոսելով վարձկանների թվաքանակի մասին, երբեք չեն ասել, թե ում կողմից են պայքարում: Հետևաբար, երեկ, որպես դեսպան, ես փաստաթուղթ ստորագրեցի՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին, որտեղ ադրբեջանական կողմը ներկայացնում էր հայկական կողմում գտնվող վարձկանների ազգանունները, անունները և նշանները: Գիտեք, խոսելով վարձկանների մասին, ասեմ, որ այժմ այնտեղ կեղծ սիրիացիներ են նստած։ Այն, ինչ նրանք ասում են, բեմականացված կեղծիքներ են։ Մինչ օրս ոչ մի կողմից չի ներկայացվել իրական թուղթ՝ անուններով, պարզաբանումներով և այլն»,- ասել է Բյուլբյուլօղլին մամուլի ասուլիսի ժամանակ: