Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Անկարան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կենտրոնում է` ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցային սեղանին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիայի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք:

Լավրովը հայտնել էր, որ Թուրքիայից դիտորդների շարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայված Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի կողմից: