Մոսկվան հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում կլուծվի օտարերկրյա վարձկանների ներկայության հարցը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել», - ասել է դիվանագետը: Զախարովան պարզաբանել է, որ ռուսական կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետներ: «Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների հատուկ աշխատանք, ապա արդյունքների մասին զեկույց, և ոչ թե հակառակը», - ավելացրել է նա: